Բլագովեշչենսկում բացվել է Ամուրի մարզի հայկական առաջին կիրակնօրյա դպրոցը![]() PanARMENIAN.Net - Բլագովեշչենսկում բացվել է Ամուրի մարզի հայկական առաջին կիրակնօրյա դպրոցը: Այն տեղակայվել է մասնագիտացված առաջին ուսումնարանում: Աշակերտները սովորելու են հայոց լեզու և Հայոց պատմություն: «Երկրամաս» թերթը հաղորդում է, որ հայկական դպրոց կարող են հաճախել ոչ միայն հայերը, այլև ռուսները: Պարապմունքներն անվճար են լինելու, դասավանդելու են բանասերի և պատմաբանի կրթություն ունեցող մասնագետները: Դպրոցն անվանվել է Մեսրոպ Մաշտոցի անվամբ: Դպրոցի բացման հանդիսությանը ներկա գտնվողներն անմիջապես գրանցվել են դպրոց ընդունվելու: Դեռևս այն հնարավորություն ունի ընդունելու միայն 75 մարդու, սակայն սովորել ցանկացողներն ավելի շատ են: Պաշտոնական տվյալների համաձայն, Մերձամուրում բնակվում է ավելի քան 4 հազար հայ, իսկ ոչ պաշտոնական տվյալների համաձայն` մոտավորապես 10 հազ. մարդ:
Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |