«Բարսելոնա», «Ռեալ» և «Յուվենտուս» պաղպաղակները տուգանվել են 6 սեպտեմբերի 2010 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իր նիստում որոշում է ընդունել անբարեխիղճ մրցակցության համար պաղպաղակ արտադրող «Ա.Ավետիսյան ACA» ՓԲԸ-ին 500 հազ. դրամի չափով տուգանելու մասին: Ընկերությունը հայտնի ֆուտբոլային թիմերի անվանումներ էր օգտագործում որպես իր արտադրած պաղպաղակի փաթեթավորման անվանում: Ինչպես հաղորդել է ընկերության փաստաբանը, «Ա.Ավետիսյան ACA»-ը բանավոր պայմանավորվածություն ունի այդ համաշխարհային ապրանքանիշերի ղեկավարության հետ: «Մենք Մտավոր սեփականության գործակալություն ենք դիմել, որպեսզի գրանցենք այդ անվանումները: Այդ գործն ընթացքի մեջ է, և առայժմ պատասխան չենք ստացել»,- փաստել է նա: Դրա հետ մեկտեղ ընկերության փաստաբանն ավելացրել է, որ նման անվանումներով պաղպաղակի արտադրությունն արդեն դադարեցվել է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |