Մսամթերքի վրա նշագրման բացակայությունը վաճառողների անփութության արդյո՞ւնքն է

PanARMENIAN.Net - Սպառողներին մոլորեցնելու նպատակով մսամթերքի հայկական արտադրողները չեն նշում արտադրության ամսաթիվը (օրը, ամիսը և տարին): Այսօրվա նիստում Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 500 հազ. դրամով տուգանել է «Լինդա» ՓԲԸ-ին, քանի որ Հանձնաժողովի կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ընկերության «Բժշկական» և «Պանսետտա» արտադրանքի նշագրումը չի պարունակում սպառողին անհրաժեշտ տեղեկատվությունը:

Ընկերության կոմերցիոն տնօրենի տեղակալ Խաժակ Ավետիսյանը վստահեցրել է ՏՄՊՊՀ-ին, որ ընկերությունը նշագրում է արտադրության ամսաթիվն իր արտադրած ողջ մթերքի վրա, իսկ հայտնաբերված դեպքերը պարզապես «վաճառողների անփութության» արդյունք են: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ի պատասխան հայտնել է, որ խոսքը եզակի դեպքերի մասին չի գնում, և որ մոնիթորինգն ընտրության կարգով անցկացվել է առևտրի տարբեր կետերում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---