Արամ Սարգսյան. Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախության օրինականությունը![]() 6 սեպտեմբերի 2010 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Այնպես է ստացվում, որ Ադրբեջանը Ղարաբաղի վերաբերյալ բանաձև է առաջադրում, իսկ Հայաստանում բավարարվում են միայն այդ փաստաթղթի հնարավոր հետևանքների քննարկմամբ: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Սարգսյանի խոսքով, ՄԱԿ երկրներին համապատասխան դիվանագիտական նոթեր ուղարկելու փոխարեն Հայաստանի ղեկավարությունը բավարարվել է միայն դրա վերաբերյալ հայտարարությամբ: Նա ավելացրել է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները կամ ձեռնպահ կմնան, կամ կքվեարկեն Ադրբեջանի տվյալ բանաձևի ընդունման դեմ: «Իրականում դա շատ թույլ մոտեցում է, քանի որ ճիշտ կլիներ, եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարները պաշտոնական հայտարարությամբ հանդես գային այդ բանաձևի դեմ»,- նշել է նա: Օգոստոսի 31-ին Ադրբեջանի կողմից իրագործված դիվերսիայի ակտի վերաբերյալ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահն ընդգծել է, որ այդ միջադեպից հետո հայկական կողմը պետք է վավերագրական ֆիլմ նկարահաներ այն մասին, թե իրականում ինչ է կատարվում ԼՂՀ Պաշտպանության բանակի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: «Մենք նման ֆիլմի կարիք ունենք, քանի որ ներկա պահին տեղեկատվական պատերազմ ենք վարում Ադրբեջանի դեմ»,- ընդգծել է նա: Մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան ցանկանում է իր ռազմակայանը տեղակայել Նախիջևանում` Արամ Սարգսյանը նկատել է, որ հայկական կողմը ոչ մի դեպքում չպետք է հաշտվի այդ փաստի հետ: «Մեր ղեկավարությունը պետք է հայտարարեր, որ 20-րդ դարի սկզբին Նախիջևանն Ադրբեջանի հովանու տակ է փոխանցվել, վերջինս էլ հետագայում կցել է այդ տարածքը»,- ընդգծել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահը: Աղթամարի Սբ. Խաչ հայկական եկեղեցու գմբեթին խաչ կանգնեցնելու հարցում թուրքական ղեկավարության մերժման առնչությամբ քաղաքական գործիչը նշել է, որ այդ քայլով Թուրքիան ցույց է տվել, որ ոչ մի դեպքում չի զիջի Հայաստանին: Անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությանը` Արամ Սարգսյանն ընդգծել է, որ ներկա պահին Հայաստանը պետք է ճանաչի ոչ թե ԼՂՀ անկախությունը, այլ Արցախի անկախության օրինականությունը: «Այսինքն, ՀՀ-ն պետք է ճանաչի, որ Լեռնային Ղարաբաղի` անկախության համար անցած ճանապարհն անթերի է»,- նկատել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |