«Ստրատեգիա 2020» նախագիծը սեփական կայքն ունի 6 սեպտեմբերի 2010 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Երիտասարդական կուսակցությունը գործարկել է strategia2020.am-ը` նվիրված կուսակցության «Կադրային ռեզերվ» և «Երիտասարդական կառավարություն» նախագծերին: Ինչպես ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Երիտասարդական կուսակցության կառավարման անդամ Արտակ Խաչատրյանը, այսուհետև «Կադրային ռեզերվ» և «Երիտասարդական կառավարություն» նախագծերին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել օնլայն: «Ստրատեգիա 2020» նախագիծն ուղղված է բացահայտելու Հայաստանում ինտելեկտուալ և տաղանդավոր երիտասարդներին, ինչպես նաև նպատակ ունի գործատուների ուշադրությունը հրավիրել նրանց վրա ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում: «Կադրային ռեզերվ» նախագծի շրջանակներում երիտասարդները թեստավորում են անցնում և նրանց տվյալները հասանելի են դառնում պոտենցիալ գործատուի համար: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |