Հայաստանում սահմանային ինտեգրացված կառավարման համակարգ կներդրվի 6 սեպտեմբերի 2010 - 19:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տարածաշրջանային ներկայացուցիչ Հանս-Պետեր Բոէի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Ինչպես հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, Արմեն Գևորգյանը նշեց, որ այս տարի ՀՀ կառավարությանը կներկայացվի Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի նախագիծը, որն արդեն մշակվել և շրջանառության մեջ է դրվել: Փոխվարչապետն առանձնացրեց նաև կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և անձը հաստատող բիոմետրիկ քարտերի համակարգը Հայաստանում ներդնելու գործընթացը, որին աջակցություն է ցուցաբերում ՄՄԿ-ն: Տեղեկացվեց, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը, և նախատեսվում է, որ հաջորդ տարվանից կլինեն ծրագրի առաջին արդյունքները: Լուրջ աշխատանքներ են տարվում նաև Հայաստանում սահմանային ինտեգրացված կառավարման համակարգ ներդնելու ուղղությամբ: Միգրացիոն խնդիրները գտնվում են նաև Հայաստան- Եվրամիություն համագործակցության օրակարգում: Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրով և Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում զգալի դեր է հատկացված միգրացիոն հարցերին` ընդհուպ մինչև անցում Հայաստանի քաղաքացիների համար վիզաների տրամադրման դյուրացված համակարգի: Հանս-Պետեր Բոէն իր հերթին հաստատեց Հայաստանի հետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և նշեց, որ ՄՄԿ-ն կօժանդակի ոլորտի խնդիրների լուծմանը: Արտերկրում հայ միգրանտներին աջակցելու գործում ՄՄԿ-ն նախատեսում է աշխատել նաև հայկական սփյուռքի կազմակերպությունների հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |