Ռոման Ամոյանը դուրս է եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ կիսաեզրափակիչ 6 սեպտեմբերի 2010 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Մոսկվայում «Օլիմպիյսկի» մարզահամալիրում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են ավելի քան 100 երկրների մարզիկներ: Առաջին մրցաշարային օրը հանդես են եկել հունահռոմեական ոճի ըմբիշներ 55, 66 և 96 քաշային կարգերում: 55 ք/կ-ում Հայաստանի ներկայացուցիչ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2009-ի ԱԱ արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանն անցկացրել է 3 մենամարտ և բոլորում վստահ հաղթանակ տարել: Մյուս հայ ըմբիշները` Արման Ադիկյանը (66 ք/կ) և Սարգիս Տոնոյանն (96 ք/կ) անհաջող են ելույթ ունեցել, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Մոսկվայից: Արմեն Վարդանյանը (Ուկրաինա), որը հանդես է գալիս 66 ք/կ-ում, նվաճել է քառորդ եզրափակչի ուղեգիր: PanARMENIAN.Net ը ըմբշամարտի աշխարհի առաջնությունը լուսաբանում է «Արմավիա» ընկերության աջակցությամբ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |