Հայաստանի ազգային հավաքականը Մակեդոնիա է ժամանել 6 սեպտեմբերի 2010 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Սկոպյե, որտեղ մեկ օր անց 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կհանդիպի ՆՀՀ Մակեդոնիայի ընտրանու հետ: Թիմը հանգրվանել է «Ալեքսանդր Փելես» հյուրանոցում: Սկոպյեում Հայաստանի ընտրանին Երևանի ժամանակով ժամը 22:00-ին կանցկացնի մեկ մարզում: ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան խաղը կկայանա «Ֆիլիպ II» մարզադաշտում, ժամը 23:00-ին: Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ 2012 թվականի ընտրական մրցաշարի երկրորդ հանդիպմանը մասնակցելու է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին` Դարպասապահներ` Ոոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Գևորգ Կասպարով («Միկա»): Պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Հրայր Մկոյան («Միկա»), Արարատ Առաքելյան («Բանանց»), Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ») և Հովհաննես Համբարձումյան («Բանանց»): Կիսապաշտպաններ` Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Արթուր Եդիգարյան («Պաս», Իրան), Էդգար Մալաքյան («Փյունիկ») և Լևոն Պաչաջյան («Սանատ Նավթ», Իրան): Հարձակվողներ` Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա), Մարկոս Պիզզելի («Փյունիկ»), Էդգար Մանուչարյան («Փյունիկ»), Յուրա Մովսիսյան («Ռանդերս», Դանիա) և Հովհաննես Գոհարյան («Փյունիկ»): B խմբում Հայաստանի հավաքականը նախավերջին տեղն է զբաղեցնում: Խմբի առաջատարը Ռուսաստանի հավաքականն է: Երկրորդ տեղում Իռլանդիան է, երրորդում` Ալովակիան:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |