ՀՀ կրթության նախարարը հուսով է, որ իրանցի ուսանողների քանակը հայկական բուհերում կավելանա 7 սեպտեմբերի 2010 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմեբրի 22-23-ին Հայաստան կայցելի Իրանի գիտության և տեխնոլոգիաների երկու փոխնախարարների գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին Հայաստանի կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, պատվիրակությունը կայցելի մի շարք բուհեր, մասնավորապես, Երևանի պետական համալսարան, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևանի պետական ճարտարագիտական համալսարան, այն համալսարաններ, որոնց դիպլոմների ճանաչման հետ Իրանում խնդիրներ են առաջացել: Ինչպես ասել է Արմեն Աշոտյանը, Իրանի պատվիրակությունը կայցելի նաև իրենց համար նոր բուհեր, այդ թվում Ֆրանսիական համալսարան, Ռուս-հայկական սլավոնական համալսարան: «Հուսով ենք, որ առաջիկայում կավելանա Իրանից ուսանելու նպատակով Հայաստան ժամանող ուսանողների քանակը և այդ միտումը տեսանելի կլինի ինչպես իրենց համար արդեն ավանդական դարձած բուհերում, այնպես էլ այն բուհերում , որոնք մտադիր է այցելել իրանական պատվիրակությունը»,-հավելել է նա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |