Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացմանը կնպաստեն Դիզայնի եվրոպական ինստիտուտի իտալացի մասնագետները

Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացմանը կնպաստեն Դիզայնի եվրոպական ինստիտուտի իտալացի մասնագետները

PanARMENIAN.Net - «Գնենք հայրենականը» արդյունաբերական ցուցահանդեսին սեպտեմբերի 18-19-ը կմասնակցեն թեթև արդյունաբերության ոլորտի շուրջ 25 հայկական ընկերություններ:

Երևանի բուսաբանական այգում սեպտեմբերի 18-19-ն առաջին անգամ տեղի կունենա «Գնենք հայրենականը» փառատոն և ցուցահանդես-վաճառք , լրագրողներին մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա խոսքերով, ցուցահանդեսին կմասնակցեն թեթև արդյունաբերության ոլորտի շուրջ 25 հայկական ընկերություններ:

Նա նաև ավելացրեց, որ փառատոնը նպաստելու է ձեռնարկատիրության, հասարակության և ձեռնարկատերերի միջև բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև հետապնդում է բնապահպանական նպատակ` մեծացնել ուշադրությունը լքված բուսաբանական այգու նկատմամբ:

Նա նաև նշեց, որ Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացմանը կնպաստեն Դիզայնի եվրոպական ինստիտուտի իտալացի մասնագետները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---