Արմեն Ամիրյան. Ինձ հնարավորություն են տվել ընտրել հեռուսատատեսության և ռադիոյի միջև, ես նախընտրել եմ ռադիոն 7 սեպտեմբերի 2010 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ Ռադիոյի և հեռուստատեսության հանրային խորհուրդը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար»,- սեպտեմբերի 7-ին մամլո ասուլիսում հայտարարել է Ռադիոյի և հեռուստատեսության հանրային խորհրդի ղեկավար Ալեքսան Հարությունյանը: Մրցույթին մասնակցելու համար հայտ չի ներկայացնելու Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը: «Ինձ հնարավորություն են տվել ընտրել հեռուսատատեսության և ռադիոյի միջև, ես նախընտրել եմ ռադիոն, քանի որ այն ինձ ավելի հոգեհարազատ է»,- ասել է Ամիրյանը: Ալեքսան Հարությունյանն ավելացրել է, որ խորհրդի կողմից նախատեսվել է Հանրային հեռուստատեսության և ռադիոյի միավորման հեռանկար, և այդ դեպքում ղեկավարի տեղը կարող էր զբաղեցնել Արմեն Ամիրյանը, բայց քանի որ միավորում տեղի չի ունեցել, Ամիրյանը կղեկավարի Հայաստանի Հանրային ռադիոն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |