Հրայր Կարապետյան. Հրամանատարների հրամանները չեն կարող բողոքարկվել զինվորների կողմից, հակառակ դեպքում, դա արդեն բանակ չի լինի

Հրայր Կարապետյան. Հրամանատարների հրամանները չեն կարող բողոքարկվել զինվորների կողմից, հակառակ դեպքում, դա արդեն բանակ չի լինի

PanARMENIAN.Net - Բանակում պետք է կարգապահություն լինի, իսկ կանոնադրական հարաբերույթունները զինծառայողների միջև պետք է կանոնակարգվեն օրենքով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին ուժերի ու ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը խորհրդարանում կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքի մասին» օրինագծի վերաբերյալ լսումներում:

Ըստ Կարապետյանի, բանակում հարկավոր է արմատախիլ անել «գողական օրենքները» և հրամանատարների կամայականությունները: «Սակայն, բանակում պետք է կարգապահություն լինի, իսկ կանոնադրական հարաբերույթունները զինծառայողների միջև պետք է կանոնակարգվեն օրենքով»,-ասել է Կարապետյանը:

 Ուշագրավ
---