ՀՀ Կենտրոնական բանկն ավտոմեքենաների ապահովագրման թեմային նվիրված սեմինար կկազմակերպի 7 սեպտեմբերի 2010 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ին «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) համակարգ» թեմայով սեմինար կկայանա: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժինը, սեմինարի բացմանը ելույթ կունենա երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը: Սեմինարի ընթացքում կքննարկվեն ԱՊՊԱ համակարգի ներդրման հետ կապված խնդիրներ, կներկայացվի միջազգային փորձը, ԱՊՊԱ մոդելը Հայաստանում, ԱՊՊԱ համակարգի մասին հանրության իրազեկմանն ուղղված միջոցառումներ (PR պրոդուկտներ): Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |