Սամվել Նիկոյան. Ադրբեջանը ձգտում է որքան հնարավոր է շատ բանաձևեր կորզել միջազգային ատյաններից 7 սեպտեմբերի 2010 - 18:08 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի ԳՎ-ում ներկայացնելով Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը` Ադրբեջանը նպատակ ունի որքան հնարավոր է շատ բանաձևեր կորզել միջազգային ատյաններից, քանի որ դա նրա պայքարի մեթոդներից մեկն է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Ըստ Նիկոյանի, այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը հսկայական ռեսուրսներ է ծախսում: «Իր հերթին, հայկական կողմը հստակ պայքարում է Ադրբեջանի նման բանաձևերի ընդունման դեմ: Սակայն մեր գործը բարդանում է, երբ ադրբեջանական կողմն օգտագործում է ԻԿԿ երկրների ռեսուրները»,- ասել է Նիկոյանը: Ինչպես նշել է փոխխոսնակը, ղարաբաղյան կարգավորման գլխավոր ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ-ն է և միջնորդների կարծիքը: «Իսկ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընդունված փաստաթղթում նշվում է ազգերի ինքնորոշման իրավունքը, որի իրականացման համար էլ մենք պայքարում ենք»,- ասել է Նիկոյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչու Հայաստանը ՄԱԿ-ի ԳՎ-ում չի դնում Ադրբեջանի դեմ ուղղված բանաձև` Նիկոյանը նշել է, որ հայկական կողմն աշխատում է միջնորդ երկրների հետ և հավատարիմ է կարգավորման ձևաչափին: «Կարծում եմ, իմաստ չունի ժամանակ ու ռեսուրսներ ծախսել ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ բանաձևեր ներկայացնելու վրա, քանի որ դրանք պարտադիր չեն կատարման համար»,- ասել է Նիկոյանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |