Սիրահարների այգում մեկնարկեց «Ձոն Տաթևին» խորագրով ֆլեշմոբը, որի նպատակն էր աջակցել «i-Buy» ֆոնդահայթայթման քարոզարշավին 7 սեպտեմբերի 2010 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին Սիրահարների այգում մեկնարկեց «Ձոն Տաթևին» խորագրով ֆլեշմոբը , որի նպատակն էր աջակցել «i-Buy» ֆոնդահայթայթման քարոզարշավին: Միջոցառումը կազմակերպվել էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և Հայկական ֆլեշմոբ դիվիզիան, որին աջակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» նախաձեռնությունը և «Դեպի Հայք» ՀԿ-ն: Միջոցառման շրջանակներում ծառերից ամրացվել էր տասնհինգ պաստառ` Տաթևի վանական համալիրի գծանկարով: Գունավոր մարկերներ էին տրամադրվում բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին իրենց բարեմաղթանքը թողնել համալիրին և տարածաշրջանին: Մոտ երկու ժամ տևած միջոցառման ընթացքում ավելի քան հարյուր տարբեր տարիքի անցորդներ, ինչպես նաև «Արի տուն» նախաձեռնության և «Դեպի Հայք» ՀԿ-ի կամավորները ծանոթացան միջոցառման նպատակին և պաստառների վրա թողեցին իրենց բարեմաղթանքները: Նախաձեռնության նպատակն էր համատեղել Հայաստանի և սփյուռքի երիտասարդության ներուժը` հանուն Տաթևի վանական համալիրի վերականգնման և Տաթևի տարածաշրջանի կայուն զարգացման` միևնույն ժամանակ հասարակության և լրատվամիջոցների ուշադրությունը սևեռելով «i-Buy» ֆոնդահայթայթման քարոզարշավի վրա: «Երկու ամսից էլ քիչ ժամանակում ակնկալվող «Տաթևի վերածնունդ» ծրագրի բացման արարողության շրջանակներում փորձում ենք իրականացնել առավելագույն հանրային իրազեկում: Կարծում ենք, որ մասնակցության և սոցիալական ցանցերում հետագա տեղեկատվության տարածման արդյունքում հնարավոր կդառնա ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը տարածել առավել արդյունավետ կերպով: Սա իր հերթին կնպաստի Տաթևի աջակիցների քանակի ավելացմանը: Հաջորդ համանման նախաձեռնությունը տեղի կունենա Գյումրիում` սեպտեմբերի 15-ին», - նշել է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Ամատունին` PanARMENIAN.Net ի հետ զրույցի ընթացքում: Աշխարհի հայերին և արտասահմանցիներին «Տաթևի վերածնունդ» ծրագրում ներգրավելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն սկսել է աննախադեպ ֆոնդահայթայթման արշավ: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց ներդումն ունենալ ծրագրում, կարող են www.tatev.am կայքից առցանց գնել «Տաթևի վերածնունդ» ծրագրի 10 դոլար արժողությամբ ֆոնդահայթայթման տոմս: Հավաքագրված միջոցները կուղղվեն 50 մլն ԱՄՆ դոլարի ներուժ ունեցող ծրագրին: Նվիրատվությունն իրականացնելիս հարկ է հիշել, որ 10 դոլար արժողությամբ տոմսը կարող է նաև հնարավորություն ընձեռել հաղթելու 5,000 ԱՄՆ դոլար արժողությամբ նվեր: Այսպիսով, երկու հաղթողներ կստանան բոլոր տրանսպորտային և կեցության ծախսերը հոգացող հրավերք` երկու անձի համար և հնարավորություն` մասնակցելու 2010 թվականի հոկտեմբերի 16-ին կայանալիք «Տաթևի վերածնունդ» ծրագրի հանդիսավոր բացման արարողությանը: Նրանք բացառիկ հնարավորություն կունենան բացման օրը Որոտան գետի կիրճի վրայով երթևեկել Տաթև աշխարհի ամենաերկար ճոպանուղով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |