ԵՄ-ն Ադրբեջանին խորհուրդ է տալիս հույս չդնել ածխաջրածինների պաշարների վրա 7 սեպտեմբերի 2010 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը չպետք է հույսեր կապի ածխաջրածնային ռեսուրսների հարուստ պաշարների հետ: Այդ մասին Բաքվում երեքշաբթի օրը կայացած էներգիայի վերականգնվող աղբյուրների վերաբերյալ 1-ին Կովկասյան խորհրդաժողովում հայտնել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան: Նրա խոսքով, ամեն դեպքում վրա կհասնի այդ ռեսուրսների արդյունահանման գագաթնակետը, և վաղ, թե ուշ դրանք կսկսեն սպառվել: «Ադրբեջանը երկրում էներգիայի վերականգնվող և այլընտրանքային աղբյուրների զարգացման պարտավորություններ է ստանձնել: Արդեն Վերականգնվող էներգետիկայի գործակալություն է ստեղծվել: Մենք ողջունում ենք այդ քայլերը, բայց գտնում ենք, որ այդ ջանքերը պետք է շարունակվեն»,- ասել է Կոբիան: Նա ընդգծել է, որ սեփական այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար երկրները պետք է այդ գործընթացի մեջ ներգրավեն ողջ հանրությանը, կառավարությանը, նվազեցնեն վարչական խոչընդոտները, որոնք խանգարում են այդ ոլորտում ակտիվ ներդրումների իրականացմանը, հաղորդում է Նովոստի-Ազերբայջանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |