Երուսաղեմի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն սպառնում է ոչնչացման վտանգը![]() PanARMENIAN.Net - Հայերը բողոքում են Երուսաղեմի Մոշավա Գերմանիտ («Գերմանական գաղութ») թաղամասում հյուրանոցների համար բարձրահարկ շենքերի կառուցման դեմ: Ինչպես գրում է Y-net պորտալը, Սբ. Գրիգորեկեղեցու հողը մասնավոր է: Սեփականատերերը ցանկանում են այնտեղ կառուցել հյուրանոցների համար նախատեսված երկու բարձրահարկ շենքեր: Հայերի հետ բողոքում են նաև թաղամասի բնակիչները: Մի քանի օր առաջ շուրջ 300 քաղաքացիներ` 250 հրեաներ և 50 հայեր, համայնքի ներկայացուցիչների և Հայկական պատրիարքության ղեկավարությամբ հավաքվել են եկեղեցու բակում` քաղաքապետարանի որոշման դեմ ստորագրահավաքի համար: Ցուցարարները որոշել են որպես բողոքի նշան համատեղ երաժշտական ներկայացում խաղալ, որին մասնակցում են հրեա և հայ դերասաններ, ինչպես նաև հայկական եկեղեցական երգչախումբը: Եթե բողոքի ակցիաներն արդյունք չտան, ապա Երուսաղեմի հայկական պատրիարքությունը չի բացառի այն, որ դատական կարգով կբողոքարկի քաղաքապետարանի որոշումը Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հասարակական կենտրոնի վերածելու մասին:Նախաձեռոնղ խումբը մտադիր է դիմել շինարարության հարցերով հանձնաժողով, որը շինարարության հաստատաման համար վերջին ատյանն է, և եթե այն որոշում կայացնի հյուրանոց կառուցելու մասին, ապա եկեղեցին կքանդվի: Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչների խոսքերով, հյուրանոցների շինարարությունը նշանակում է համայնքի վտարում, որն այդտեղ է բնակվում շուրջ 300 տարի: Ինչ վերաբերվում է Երուսաղեմի քաղաքապետարանին, ապա այն կարծում է, որ եթե հանձնաժողովը լուրջ առարկությունենր ստանա հյուրանոցներ կառուցելու վերաբերյալ, ապա դրանք կընդունվեն, չնայած նրան, որ քաղաքապետարանն արդեն որոշում է կայացրել հայկական եկեղեցին հասարակական կենտրոնի վերածելու մասին:
Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |