Ահազանգ է ստացվել «Մարշալ Բաղրամյան» կայարանում հրդեհի բռնկման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մասում ահազանգ է հնչել, որ «Մարշալ Բաղրամյան» կայարանում հրդեհ է բռնկվել:

Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, ԱԻՆ հրդեհաշիջման շտաբը և 6 հրշեջ մեքենա: Փակվել է կայարանի ելումուտը, անջատվել է էլեկտրական սնուցումն ու դադարեցվել է կայարանի աշխատանքը: Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, պարզվել է, որ կայարանի լուսավորության սնուցման վահանակում, մալուխների կարճ միացման հետևանքով, ծուխ է առաջացել և տարածվել:

Կայարանին որևէ վտանգ չի սպառնում: Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը չի դադարեցվել: Հանգամանքները պարզվում են:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---