ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հավաստիացնում է, որ Հայաստանում ցորենի բավարար պաշարներ կան![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում չմտահոգվել ցորենի ունեցած պաշարների, ինչպես նաև ներկրման ծավալների կրճատման առիթով: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին նախարարությունից, իրավիճակը պետական միջամտություն չի պահանջում, քանի որ մասնավոր ձեռնարկատերերը լիովին կատարում են իրենց պարտականությունները. ներկրում են տարբեր երկրներից անհրաժեշտ ծավալներով: Ավելին, համաձայն աղբյուրի, «Ալեքս Գրիգ» ընկերության ղեկավար, որը գերիշխող դիրք է զբաղեցնում ցորենի ներկրման և իրացման շուկայում, Սամվել Ալեքսանյանը հավաստիացրել է, որ ընկերությունը բավարարում է ներքին շուկայի պահանջները: Բացի դրանից, երկրում անհրաժեշտ պաշարներ կան, այնպես որ «անհանգստության առիթ» չկա: Ինչ վերաբերվում է ռուսական կառավարության կողմից ցորենի արտահանման համար էմբարգոյի մասնակի չեղյալ հայտարարելուն, ապա դա վերաբերվում է միջազգային պայմանագրերին: Այդ թվում, Ռուսաստանը ցորեն կտրամադրի Հայաստանի տարածքում գտնվող ռազմակայանին: Սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում ռուսական կողմի հետ ձեռք է բերվել որոշակի պայմանավորվածություն ցորենի բարձրակարգ սերմեր տրամադրելու մասին, որոնք օրերս կբերվեն Հայաստան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |