«Արմավիան» կրճատել է Երևանից Հռոմ, Բեռլին և Ամստերդամ կանոնավոր չվերթների քանակը 8 սեպտեմբերի 2010 - 13:21 AMT PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերությունը տեղեկացնում է Երևանից Հռոմ, Բեռլին և Ամստերդամ կանոնավոր չվերթների քանակի կրճատման մասին: Ըստ ընկերության մամլո ծառայության, սեպտեմբերի 26-ից Երևան-Հռոմ-Երևան չվերթը կիրականացվի միայն կիրակի օրերը (նախկինում շաբաթական երեք անգամ), իսկ Երևան-Բեռլին-Երևան չվերթը սեպտեմբերի 17-ից կիրականացվի միայն ուրբաթ օրերը (նախկինում շաբաթական երկու անգամ): Երևան-Ամստերդամ-Երևան չվերթը սեպտեմբերի 19-ից կիրականացվի միայն կիրակի օրերը (նախկինում շաբաթական երկու անգամ): Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |