FAO-ն պարենային ճգնաժամ չի կանխատեսում![]() 8 սեպտեմբերի 2010 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Սննդամթերքի շուկան առավել փոփոխական կդառնա և միջազգային հանրությունը պետք է կանոնակարգման ուղիներ գտնի: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի տնտեսական և սոցիալական զարգացման գծով տեղակալ Հաֆեզ Հանեմի հայտարարության մեջ, որը զետեղծվել է FAO-ի պաշտոնական կայքում: Մեկնաբանելով համաշխարհային պարենային շուկայում առկա իրավիճակը` Հանեմն ասել է, որ G20-ի երկրները կարող էին գլխավորել շուկայի կայունացման միջոցների մշակումը: Ըստ նրա, չնայած ցորենի արտադրության պակասին Ռուսաստանում, բերքն այս տարի խոշորագույններից է աշխարհում, որի պաշարները բավական մեծ են: Անդրադառնալով ՌԴ-ում ցորենի արտահանման արգելքին, որը կտևի մինչև 2011թ., նա նշել է, որ նման արգելքները հանգեցնում են շուկայի անկայունությանը և նպաստում են գների աճին աղքատ ներկրող երկրներում և բացասաբար են անդրադառնում արտադրող երկրի գործարարների վրա: Երկարաժամկետ պարենային անվտանգության ապահովման առանցքային գործոնը ներդրումներն են զարգացող երկրների գյուղատնտեսության ոլորտում, որպեսզի նրանք կարողանան արտադրել սննդամթերքի լրացուցիչ քանակ` կերակրելու համար մարդկությանը, որը 2050թ. կկազմի 9 միլիարդ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |