Յուրի Պատրիկեևը ըմբշամարտի ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ 8 սեպտեմբերի 2010 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որն ընթանում է սեպտեմբերի 6-12-ը Մոսկվայում, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեևը (120 ք/կ) նվաճեց արծաթե մեդալ: Վստահ հաղթանակ տանելով 4 մենամարտերում` նա եզրափակչում հանդիպեց օլիմպիական չեմպիոն և աշխարհի չեմպիոն Միխայիլ Լոպեսի (Կուբա) հետ: Երկու մրցափուլերում 1:0, 3:0 հաշվով հաղթեց կուբացին և դարձավ աշխարհի եռակի չեմպիոն: Յուրի Պատրիկեևը դարձավ արծաթե մեդալակիր: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Պատրիկեևն ասաց, որ մի քիչ հիասթափված է իր արդյունքից: «Ինձ համար շատ կարևոր է, որ ինձ այդքան շատ երկրպագու է աջակցում: Անցյալ տարին ինձ համար անհաջող էր և ես փորձեցի այլ բանով զբաղվել, բայց կրկին վերադարձա սպորտ: Իմ գլխավոր նպատակը 2012-ի օլիմպիական խաղերին պատրաստվելն է»,- նշեց նա: Հայաստանի հավաքականի առաջին բրոնզե մեդալը նվաճեց Ռոման Ամոյանը (55ք/կ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |