Միջազգային եվրոպական շարժման համաժողովը տեղի կունենա Հայաստանում 2011 թվականի նոյեմբերին 8 սեպտեմբերի 2010 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շառլ Ֆերդինանդ Նոթոմին եւ գլխավոր քարտուղար Ժոաո Դիոգո Պինտոյին: Ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց շարժման գործունեությունը եւ առաքելությունը: Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է ինտեգրումը եվրոպական ընտանիքին, եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր են կատարվում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շառլ Ֆերդինանդ Նոթոմը նշեց, որ Հայաստանի եվրոպական շարժումն ամենադինամիկն է Եվրոպայի այս հատվածում: Նա ողջունեց 2011 թվականի նոյեմբերին Միջազգային եվրոպական շարժման համաժողովի անցկացումը Հայաստանում` ակնկալելով ՀՀ Ազգային ժողովի աջակցությունը: Այն նվիրված կլինի Արեւելյան գործընկերության անդամ երկրների եվրաինտեգրմանը: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց համաժողովի գաղափարը`պատրաստակամություն հայտնելով աջակցել դրա անցկացմանը: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ համաժողովը դրական կանդրադառնա ժողովրդավարական գործընթացների վրա: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |