Բելառուսն արդեն պատրաստ է հայ-բելառուսական անվանումով հայկական կոնյակ արտադրել 8 սեպտեմբերի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը Հայաստանից կոնյակի սպիրտ կգնի, հայտարարել է Բելառուսի Վիտեբսկի շրջկոմի նախագահ Օլեգ Մացկևիչը Վիտեբսկի մարզի պատվիրակության Հայաստան այցելության շրջանակներում: «Արդեն պատրաստ են սարքավորումները և արտադրական հոսքագծերը արտադրության կազմակերպման համար, սակայն, մենք դեռևս չենք ընտրել այն ընկերությունը, որից սպիրտ ենք գնելու»,-ասել է նա սեպտեմբերի 8-ին Երևանում: Ըստ Մացկևիչի, նոր կոնյակի անվանումը դեռ չի ընտրվել, սակայն հավանաբար, այն կլինի հայ-բելառուսական: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են, որ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան և Բելառուսի Վիտեբսկի շրջանի Գլուբոկոե քաղաքները կդառնան քույր-քաղաքներ: Տավուշի մարզի մարզպետ Արմեն Ղուլարյանն առաջարկել է նման հարաբերություններ հաստատել նաև Իջևանի ու Վիտեբսկի միջև: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |