«Դպրոցական սնունդ» ծրագիրը մեկնարկում է հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 8 սեպտեմբերի 2010 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը։ Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է ՊՀԾ-ի հանձնառությունը Հայաստանում տարրական դասարանների աշակերտների համար «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հարցում և ներկայացրել «Դպրոցական սնունդ» ծրագրի աշխատանքների ընթացքը։ Հոկտեմբերի 1-ին մեկնարկելիք ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Անդրադարձ է արվել նաև ծրագրի ինքնահարատ շարունակականության ապահովման խնդիրներին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |