Վրաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանում Նալբանդյան-Վաշաձե հեռախոսազրույցի արդյունքները 8 սեպտեմբերի 2010 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի արտգործնախարարությունում առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Գրիգոլ Վաշաձեի հեռախոսազրույցի արդյունքները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունից, նախարարությունն առայժմ չի ժխտում, բայց և չի հաստատում տեղեկատվությունն այն մասին, որ ադրբեջանական ԶԼՄ կողմից տարածված տեղեկատվության հետ կապված պաշտոնական հայտարարություն է պատրաստվում: Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն նպատակահարմար չի համարում Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը: «Այդ ռազմակայանը ոչ մեկին կայունության, անվտանգության և համագործակցության հնարավորություն չի տալիս: Միևնույն ժամանակ այդ ռազմակայանը նաև չի ստեղծում բարենպաստ պայմաններ Հարավային Կովկասում առկա խնդիրների քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով լուծման համար»,- Վաշաձեի խոսքն էին մեջբերել ադրբեջանական լրատվամիջոցները: Որոշ հայկական ԶԼՄ-ներ այսօր հաղորդեցին, որ, իբր, Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է պատրաստում Գրիգոլ Վաշաձեի խոսքերի վերաբերյալ: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |