Վալդիս Պելշն Ադրբեջանի «սև ցուցակում» է, և նրան արգելված է մուտք գործել այդ երկիր 8 սեպտեմբերի 2010 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Արցախում «Կարոտ» փառատոնի շրջանակներում կայացած համերգին ռուս հայտնի հաղորդավար Վալդիս Պելշի մասնակցությունից հետո ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը հայտարարել է շոումենին «սև ցուցակում» ներգրավելու և երկիր նրա մուտքն արգելելու մասին: Այդ մասին սեպտեմբերի 8-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդել է «Կարոտ» միջազգային փառատոնի նախագահ Մեցցո Իգիթյանը: Իգիթյանը նշել է նաև, որ իրենք Արցախում ադրբեջանցիների կողմից հայկական գյուղի գնդակոծման վկան են դարձել: «Երեկ մենք Արցախ մեկնեցինք, որպեսզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավասությանը հանձնենք Մովսես գյուղի` 1938 թվականին ավերված եկեղեցին, որը վերականգնվել է այդ գյուղի բնակիչ Վազգեն Հովհաննիսյանի միջոցներով: Այդ ժամանակ մենք կրակոցներ լսեցինք ադրբեջանական դիրքերի կողմից և հասկացանք, որ գյուղը գնդակոծում են: Տեղի բնակիչները հաղորդեցին, որ ադրբեջանցիներն այդ գյուղը գնդակոծել են նաև նախորդ օրը»,- ընդգծել է Մեցցո Իգիթյանը: «Կարոտ» փառատոնն առաջին անգամ անցնում էր Հայաստանում և Արցախում: Փառատոնի բացումը կայացավ սեպտեմբերի 2-ին և նվիրված էր Արցախի Հանրապետության Անկախության օրվան: Նույն օրը Ստեփանակերտում կանգնեցվեց ճարտարապետ Գրիգորի Պոտոցկու հեղինակած «Բարություն» խորագրով հուշարձանը: Ստեփանակերտը 10-րդ մայրաքաղաքն է, որտեղ կանգնեցվեց այդ հուշարձանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |