Դարչինյանի և Մարեսի մենամարտը տեղափոխվել է դեկտեմբերի 18-ին 8 սեպտեմբերի 2010 - 20:26 AMT PanARMENIAN.Net - IBO վարկածով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասսրան հաղորդել է, որ Վիկի մենամարտը առայժմ անհաղթ մեքսիկացի բռնցքամարտիկ Աբներ Մարեսի հետ կկայանա դեկտեմբերի 18-ին Լաս-Վեգասում (Նևադա) կամ Կալիֆոռնիայում: Ի սկզբանե այդ մենամարտը ծրագրվում էր անցկացնել նոյեմբերի 6-ին, և այն պետք է հեռարձակեր Showtime ալիքը: Սակայն կազմակերպիչները ստիպված եղան փոփոխել ժամկետները, քանի որ այդ ամսաթվին է տեղափոխվել Խուան Մանուելի և Ռաֆայել Մարկեսի հետաձգված մենամարտը, հաղորդում է box-club.ru-ն: Այդ երեկոյի շրջանակներում IBF վարկածով մինչև 53,53 կգ քաշային կարգում չեմպիոն Իոննի Պերեսը ռևանշ կտա նախկին չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյին: Այդ մենամարտերի հաղթողները միմյանց հետ կհանդիպեն 2011 թվականին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել |