«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղական մարմիններ է հիմնել Ուրուգվայում և Արգենտինայում 8 սեպտեմբերի 2010 - 21:29 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի վերջին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ևս երկու տեղական մարմին բացվեց Լատինական Ամերիկայում` Ուրուգվայում և Արգենտինայում: Նոր տեղական մարմինների կայացմանը նպաստելու և տեղի հայ համայնքների հետ հանդիպումներ ունենալու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ներկայացուցիչ, միջազգային հարաբերություների և ծրագրերի պատասխանատու Հրաչ Հովհաննիսյանը պաշտոնական այցով մեկնել էր Բրազիլիա, Արգենտինա և Ուրուգվայ: Երկշաբաթյա շրջագայությունը մեկնարկեց Բրազիլիա կատարված քառօրյա այցով: Հանգանակված գումարները կուղղվեն Երևանի Նորք-Մարաշ հիվանդանոցի բարեկարգմանը: Բուենոս Այրեսում, ուր հիմնականում կենտրոնացած է շուրջ 70 հազար արգենտինահայերի ճնշող մեծամասնությունը, 1992 թվականից գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինը: Երկրորդ խոշոր հայ համայնքը, ուր բնակվում է շուրջ 10 հազար հայ, Կորդոբան է, որտեղ և հիմնվեց նոր տեղական մարմին: Արգենտինան դարձավ երրորդ երկիրը` ԱՄՆ-ից և Կանադայից հետո, ուր Հիմնադրամն ունի երկուական տեղական մարմին: Գործադիր վարչության ներկայացուցիչ Հրաչ Հովհաննիսյանը գործնական հանդիպումներ է ունեցել Արգենտինայում Հիմնադրամի հոգաբարձու Էդուարդո Սեֆերյանի, Հիմնադրամի աջակից անդամ Խորխե Վարդպարոնյանի և այլ հայազգի գործիչների հետ: Հայկական բոլոր գործող կառույցներում, որտեղ տեղի են ունեցել հանդիպումներ, ներկայացրել է Հիմնադրամի ընթացիկ աշխատանքները և ապագայի տեսլականը: Բուենոս Այրեսի տեղական մարմնի ատենապետ Խորխե Մյուրեքյանի խոսքով, կարևոր է, որ այցելությունները Երևանի գրասենյակից պարբերական բնույթ կրեն: 8-ամյա դադարից հետո Ուրուգվայում ` Մոնտեվիդեոյում, վերաբացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինը, որը ուրուգվայահայերի համեմատաբար փոքր համայնքին հնարավորություն կընձեռի այսուհետ առավել համակարգված շարունակել հայրենիքին աջակցելու իրենց նվիրական գործը: «Յուրաքանչյուր նոր տեղական մարմնի բացում, ոչ միայն մեծ ոգևորություն է Հայաստանում և Արցախում բնակվող մեր հայրենակիցների համար, այլև խթան` Սփյուռքում գործող Հիմնադրամի տեղական մարմինների համար, որոնք այսպիսով դառնում են ավելի մեծ և ամուր ընտանիքի անդամ»,- այս առիթով ասել է Հիմնադրամի միջազգային հարաբերությունների և ծրագրերի պատասխանատու Հրաչ Հովհաննիսյանը, հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը: Ներկայումս «Հայաստան» համահայկական հիմնադրամն աշխարհին ներկայանում է 17 երկրում գործող իր 20 տեղական մարմիններով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |