Forbes. Հայաստանը զբաղեցնում է 96-րդ տեղը բիզնեսի համար լավագույն երկրների շարքում 9 սեպտեմբերի 2010 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Forbes ամսագիրը հրապարակել է բիզնեսի համար լավագույն երկրների (Best Countries for Business) վարկանիշը, որի համաձայն Հայաստանը զբաղեցնում է 96-րդ տեղը 2009-ի 94-ի փոխարեն: Վարկանիշն անցկացվել է 129 երկրների շարքում, ընդ որում հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ՀՆԱ աճը, առևտրի հավասարակշռությունը, բնակչության քանակը և այլն: Աղբյուրի համաձայն, հարկային ծանրաբեռնվածության մակարդակով երկիրը զբաղեցնում է 108-րդ տեղը, իսկ բյուրոկրատիայի ցուցանիշն ամենացածրերից է` 17-րդ տեղը Forbes-ի վարկանիշում հետխորհրդային տարածքի երկրները գրավում են հետևյալ դիրքերը. Լիտվա` 32-րդ, Լատվիա` 41, Վրաստան` 61, Ղազախստան` 72, Ադրբեջան` 79, Ռուսաստան` 97, Ուկրաինա` 98, Ղրղզստան` 106, Տաջիկստան` 121: Առաջատարը նախկինի նման Դանիան է, երկրորդ տեղում` Հոնկոնգն է, երրորդ տեղում` Նոր Զելանդիան, 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնում են Կանադան և Սինգապուրը, ցուցակը եզրափակում են Չադը, Զիմբաբվեն, Վենեսուելան, ԱՄՆ 2-րդից իջել է 9-րդ տեղը:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |