Հայ զինծառայողը ինքնասպան է եղել 9 սեպտեմբերի 2010 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ի առավոտյան N զորամասի պահեստապետ, պայմանագրային զինծառայող, 1983թ. ծնված ենթասպա Արթուր Հակոբյանը, որը բանակ է զորակոչվել 2008թ., ինքնասպան է եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և մամուլի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը: Ինչպես նշել է Աղեկյանը, ըստ նախնական տվյալների, Արթուր Հակոբյանը իրեն մահացու վնասված է հասցրել` հրազենով կրակելով գլխին: Այս առնչությամբ հարուցվել է քրեական գործ և ընթանում է նախաքննություն: Մուշեղ Աղեկյանը հերքել է նաև որոշ հայկական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, թե Արթուր Հակոբյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |