ԵԱՀԿ-ում նախագահության օրոք Իռլանդիան ակտիվ կլինի հակամարտությունների կարգավորման հարցումPanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում նախագահության օրոք Իռլանդիան ակտիվ կլինի հակամարտությունների կարգավորման հարցում: Այդ մասին Վիեննայում ընթացող ԵԱՀԿ համաժողովում հայտարարել է Իռլանդիայի ԱԳՆ ղեկավար Միխաել Մարտինը: «ԵԱՀԿ գագաթնաժողովը Աստանայում կնպաստի միջազգային գործունեության արդյունավետության բարձրացմանը անվտանգության ոլորտում, ինչպես նաև կազմակեպության անդամ երկրներին եզակի հնարավորություն կտա նորացնել առանցքային պարտավորությունները տարածաշրջանում վստահության միջոցների մշակման առումով»,-ասել է Իռլանդիայի ԱԳՆ ղեկավարը: Միխաել Մարտինն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն կարևոր դեր է կատարում հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման հարցում և պաշտոնական Դուբլինը, հիմնվելով Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղաղ գործընթացի ոլորտում իր փորձի վրա, պատրաստ է ակտիվորեն աշխատել հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |