ԵԱՀԿ ՄԽ այցերը Ստեփանակերտ վկայում են այն մասին, որ Ղարաբաղը կայացած պետություն էPanARMENIAN.Net - Հայաստանն արժանի պատասխան չի տալիս ղարաբաղյան կարգավորման միջնորդների հակահայկական հայտարարություններին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի հայտարարությունը: «Եթե միջնորդները մեկնում են Երևանից Ղարաբաղ կամ հակառակը, դա նշանակում է, որ բանակցային գործընթացը եռակողմ է: Եթե դա այդպես չէ, ապա համանախագահները թող չմեկնեն Ստեփանակերտ: Այն, որ միջնորդները մեկնում են Ստեփանակերտ, նշանակում է, որ Ղարաբաղը կայացած պետություն է»,- ասել է Մանասյանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բերնար Ֆասիեն Ստեփանակերտում լրագրողներին հայտարարել էր, որ իրադարձություն է համարում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծի հատումը: «Մենք եկել ենք Լեռնային Ղարաբաղ Բաքվից, և դա առաջին անգամ է վերջին 9 տարում»,- ասել է Ֆասիեն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |