Ալեքսանդր Մանասյան. Հայաստանը կարող է այնպիսի բանաձև մշակել, որն Ադրբեջանին բարդ դրության մեջ կգցի

Ալեքսանդր Մանասյան. Հայաստանը կարող է այնպիսի բանաձև մշակել, որն Ադրբեջանին բարդ դրության մեջ կգցի

PanARMENIAN.Net - Պետք չէ գերագնահատել կամ թերագնահատել Ադրբեջանի կողմից ՄԱԿ Գլխավոր վեհաժողով ներկայացրած բանաձևը «բռնազավթված տարածքների» մասին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանն այնպիսի փաթեթ է մշակել, որն ընդունելի է միջազգային ատյանների համար: Քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ հայկական կողմը կարող է բանաձև մշակել, որը մեծ ուժ կունենա և ընդունելի կլինի գրեթե բոլորի համար:

Նա նաև հայտարարել է, որ հայկական կողմը կարող է առաջարկել հակամարտության կարգավորումը հետևյալ կերպ. կողմերը պետք է ազատագրեն այն տարածքները, որոնք միջազգային իրավունքի տեսակետից նրանց չեն պատկանում: «Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ճանաչումն իրավական ակտ չէ, այլ քաղաքական: Իրավական տեսանկյունից բռնազավթող համարվում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը, քանի որ համաձայն Կարսի պայմանագրի, Նախիջևանը չի պատկանում Ադրբեջանին: Հետևաբար, եթե մենք առաջարկենք համապատասխան բանաձև, Ադրբեջանը բավական բարդ իրավիճակում կհայտնվի»,- ասել է Մանասյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---