Նովոռոսիյսկում ձերբակալվել է գերեզմանների պղծման մեջ կասկածվող անձը

PanARMENIAN.Net - Նովոռոսիյսկում ձերբակալվել է քաղաքային գերեզմանատան հայկական և ռուսական գերեզմանների պղծման մեջ կասկածվող անձը: ԱԴԾ մարմինների և դատախազության հետ համատեղ վերլուծական մեծ աշխատանք է կատարվել: Օպերատիվ գործողության արդյունքում ձերբակալվել է կասկածյալներից մեկը, նա խոստովանել է իր մեղքը` նշելով նաև իր հանցակիցներին: Այժմ քրեական գործերի շրջանակներում անց է կացվում ապացույցների հավաքագրում ու փաստագրում:

Ելնելով հետաքննության շահերից, քրեական գործերի մանրամասները չեն հրապարակվում: Մանրամասների մասին կհայտնվի լրացուցիչ, հաղորդում է Analitika.at.ua-ն` հղում անելով Նովոռոսիյսկի ներքին գործերի վարչության մամլո ծառայության վրա: Հուլիսի լույս 24-ի գիշերը անհայտ անձինք վնասել էին քաղաքային գերեզմանոցի տապանաքարերը: Այդ փաստով հարուցվել էր քրեական գործ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---