Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ-ում Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրել է 4-րդ տեղը 9 սեպտեմբերի 2010 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտիաշխարհի առաջնությունում Արսեն Ջուլֆալակյանը (74 ք/կ) նվաճեց արծաթե մեդալ` եզրափակչում զիջելով աշխարհի գործող չեմպիոն Սելջուկ Չեբիին (Թուրքիա): Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հակառակորդն իսկապես ուժեղ էր, բայց իր սանը տվյալ պահին պատրաստ էր չեմպիոն դառնալու համար, և դա ապացուցեց մենամարտը: «Թուրք մարտիկն օգտագործել էր մարմնի յուղ, որը մարմինը սայթաքուն էր դարձնում և արգելված է ըմբշամարտում: Արսենը երկու անգամ բարձրացրեց հակառակորդին, բայց չկարողացավ գետնել և միավոր կորցրեց»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Չնայած նրան, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը չկարողացավ ոսկե մեդալ նվաճել, մարզիչը կարծում է, որ արծաթե մեդալը Հայաստանի և հայ երկրպագուների մեծ ձեռքբերումն է: «Կփորձենք մյուս տարի փոխել նվաճած մեդալների գույնը»,- նշել է Ջուլֆալակյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ-ում մեդալներ են նվաճել նաև Ռոման Ամոյանը (55ք/կ), որը դարձել է բրոնզե մեդալակիր, Յուրի Պատրիկեևը (120 ք/կ)` արծաթե մեդալակիր, Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով 26 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը, առաջին տեղում Ռուսաստանի հավաքականն է 46 միավորով: Սեպտեմբերի 10-ին աշխարհի առաջնությունում հանդես կգան ազատ ոճի մարզիկները 55 ք/կ-ում: Հայաստանը կներկայացնի Գեղամ Բաբախանյանը: PanARMENIAN.Net ին ԱԱ-ն լուսաբանելիս աջակցել է «Արմավիա» ավիաընկերությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |