Ադրբեջանական ԶԼՄ-ները Պիտեր Սեմնեբիի խոսքերը, մեղմ ասած, «սխալ» են ներկայացրել 9 սեպտեմբերի 2010 - 13:59 AMT PanARMENIAN.Net - «ԶԼՄ-ների վերջին հաղորդագրություններում սխալ են ներկայացվել իմ հայտարարությունները, որոնք կատարվել են Ադրբեջան կատարած այցի ընթացքում: Ես կցանկանայի ընդգծել, որ Եվրամիությունը շարունակում է պաշտպանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ջանքերը»,- ասվում է PanARMENIAN.Net ստացված Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի նամակում: Դիվանագետն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը հիմնված է Հելսինկյան սկզբունքների վրա. ուժի կամ պատերազմի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգի ինքնորոշման իրավունք: «Ինչ վերաբերվում է փախստականների վերադարձին, ապա ես ասել եմ հակամարտության ընթացքում իրենց տները լքած բոլոր փախստականների մասին»,- ասել է Սեմնեբին: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Փիթեր Սեմնեբին Բաքվում խոսել է միայն «ադրբեջանական փախստականների վերադարձի մասին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |