Հայաստան. Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջնության մասին հայտարարություններից պետք է անցնել ՏՏ իրական զարգացմանը 9 սեպտեմբերի 2010 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Երևանի դպրոցներում տեղադրվել են 80 էլեկտրոնային ինտերակտիվ գրատախտակներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Polycom ընկերության ներկայացուցիչն «Ֆիրմա Ալֆա» ընկերության տնօրեն Ռուբեն Եսայանը: Նրա խոսքերով, ինտերակտիվ գրատախտակներով հագեցած են Հայաստանի գրեթե բոլոր բուհերը և դպրոցները: Միաժամանակ, նա նշեց, որ այդ ոլորտում կառավարությունն աջակցություն չի ցուցաբերում: SMART Technologies-ի արտադրության ինտերակտիվ գրատախտակի միջին արժեքը 1 800 դոլար է առանց ԱԱՀ-ի: «Smart ընկերության հետ մենք ակցիաներ ենք առաջարկել. ձեռք բերել 2 գրատախտակ մեկի գնով, տարաժամկետ վճարում և այլն: Անհրաժեշտ է տեղեկատվական տեխնոլոգիաներն առաջնային հռչակելու հայտարարություններից անցնել ՏՏ ոլորտի իրական զարգացմանը»,- կարծում է Ռուբեն Եսայանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |