Երևանում կայացել է «Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել» գրքի շնորհանդեսըPanARMENIAN.Net - Այսօր Երևանում կայացել է «Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն է, խմբագիրը` Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի փորձագետ Ալեն Ղևոնդյանը: Գրքում հեղինակը փորձում է պատմական, իրավական և փաստացի նյութերի և աղբյուրների հիման վրա օբյեկտիվ կերպով ներկայացնել ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը և ղարաբաղյան հակամարտության ներկա գործընթացի ձևավորման հիմքերը: Աշխատանքում հատուկ ուշադրություն է դարձվում ներկա բանակցային գործընթացին, այնպիսի կարևոր փաստարկների և հանգամանքների վերլուծությանը, որոնք պատշաճ կերպով ուշադրության չեն արժանանում, բայց որոնք կարող են արդյունավետ լինել հակամարտության կարգավորման գործընթացքում: Ինչպես նշել է Ղևոնդյանը, գրքի նպատակն է համաշխարհային հանրությանը ողջ ճշմարտությունը ներկայացնել բոլոր այն խնդիրների մասին, որոնք այս կամ այն կերպ կապված են Հայաստանի ազգային շահերի հետ: Նրա խոսքերով, դա ինքնատիպ պատասխան կդառնա Ադրբեջանի կողմից պատմությունը կեղծումներին: Նա հաղորդեց նաև, որ գիրքը թարգմանվելու է ռուսերեն, անգլերեն և պարսկերեն, իսկ հետագայում` այլ լեզուներով: «Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: Այն տարածվելու է բուհերի, ավագ դպրոցների գրադարաններում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի ներկայացուցչություններում»,- ասել է Ղևոնդյանը և հավելել, որ մոտ ժամանակները հրատարակվելու է ևս մի գիրք: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |