Մոսկվաբնակ դպրոցական Էդուարդ Մարգարյանի սպանության պատճառ են դարձել կոշիկները 9 սեպտեմբերի 2010 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Մոսկվաբնակ դպրոցական Էդուարդ Մարգարյանի սպանության պատճառ են դարձել դպրոցական կոշիկները: «Էդիկը դպրոց էր գնացել առանց փոխվելու համար նախատեսված կոշիկների: Նրան հարցրել են, թե ինչու նա չի բերել կոշիկները: Էդիկը պատասխանել է. «Ես արդեն 11 տարի է, ինչ սովորում եմ այս դպրոցում և կարող եմ չփոխել կոշիկներս»: Իսկ Մամեդը, որն առաջին տարին է սովորում թիվ 501 դպրոցում, հայտարարել է, որ ինքն է այստեղ գլխավորը»,-պատմել է զոհվածի մայրը` Ալլա Մարգարյանը: Ստացած հարվածից դպրոցականի սիրտը կանգնել է: Ոչ մի լուրջ վնասվածք Մարգարյանի մոտ չի հայտնաբերվել` գլխուղեղի վնասվածք չկա, գլխուղեղի անոթները ևս չեն վնասվել: Չկան նաև խեղդելու հետքեր: Չեն գրանցվել ողերի կոտրվածքներ: Փորձագետները գտնում են, որ տղան մահացել է կարդիոգենային շոկից, որը կրծքին ստացած հարվածի հետևանք էր: Հարվածի պահին սիրտը կծկվել է և այլևս չի թուլացել: Թիվ 501 դպրոցի աշակերտը մահացել է սեպտեմբերի 7-ին: Ըստ ականատեսների, 17ա-մյա Էդիկ Մարգարյանը մահացել է 9-րդ դասարանի աշակերտ Մամեդ Մ-ի հարվածի արդյունքում: Ծեծկռտուքը տեղի է ունեցել դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա: Հենց որ Մարգարյանը կորցրել է գիտակցությունը, ականատեսները միլիցիա և շատպ օգնություն են կանչել: Սակայն, մինչ բժիշկները կժամանեին, տղան արդեն մահացել էր, հայտնում է Life News-ը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |