Քահան Սոյակ. «Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը, համենայն դեպս, դրվելու է» 9 սեպտեմբերի 2010 - 16:13 AMT PanARMENIAN.Net - «Ինձ հայտնի է, որ Թուրքիայի կառավարությունն արդեն որոշում ընդունել է Աղթամար կղզու գմբեթին խաչը տեղադրելու մասին», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցելիս հայտարարել է Հայ-թուրքական գործարար միության համանախագահ Քահան Սոյակը: Նրա խոսքերի համաձայն, խաչի տեղադրումը հետաձգելու պատճառներից են Թուրքիայի ներքաղաքական հարցերը, ինչպես նաև տեխնիկական հիմնախնդիրները, քանի որ այդ խաչը մոտավորապես 200 կիլոգրամ է կշռում: «Կասկածի ենթակա չէ խաչը դնել կամ չդնելու հարցը, քանի որ այդ որոշումն արդեն կառավարությունն ընդունել է: Շուտով այն տեղադրվելու է», - նշել է Սոյակը: Միաժամանակ նա ասել է, որ Թուրքիան վերջին ամիսներին կենտրոնացած է իր երկրում հանրաքվեի անկացման գործընթացի ուղղությամբ և իր պատմության դժվարին ժամանակաշրջաններից մեկն է ապրում: «Հաշվի առեք նաև այն, որ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված կառավարության կատարած յուրաքանչյուր քայլը քննադատում են», - ասել է նա: Անդրադառնալով հայերի մասնակցությանը Սբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին նախատեսված առաջին պատարագին, Սոյակն ասել է, որ չնայած հայկական կողմը «ֆիզիկապես» չի մասնակցի պատարագին, սակայն նրանք հոգով ու սրտով Աղթամարում են լինելու: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |