Լարիսա Ալավերդյան. Հայերի ջարդերը Մարաղայում հանցագործություն են մարդկության դեմ 9 սեպտեմբերի 2010 - 16:30 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Մարդակերտի շրջանի Մարաղա գյուղում իրագործված հայերի ջարդերը հանցագործություն են մարդկության դեմ և այլատյացության դրսևորում են: Այդ մասին, հանդես գալով «Մարաղա` XX-րդ դարի գողգոթան» նախագծի շնորհանդեսին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: «Անկախ Ադրբեջանի իշխանությունները ոչ մի բանի առաջ կանգ չառան: Իրենց գործողություններն արդարացնելու համար ադրբեջանական իշխանությունները հանցագործություններ են կատարել նույնիսկ սեփական հայրենակիցների նկատմամբ»,-ասել է Ալավերդյանը: Ըստ պատգամավորի, «Մարաղա` XX-րդ դարի գողգոթան» նախագիծը նպատակ չունի ատելություն սերմանելու ադրբեջանական ժողովրդի հանդեպ: Դա ընդամենը ապագայում նման ցեղասպանությունները կանխելու փորձ է»,-ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |