Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին 9 սեպտեմբերի 2010 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Աթա Սերդարովին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ նրա աշխատանքը կնպաստի հայ-թուրքմենական փոխշահավետ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Որպես խորհրդարանի նախագահ` նա պատրաստակամություն հայտնեց աջակցել երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի ձեւավորմանը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ`նշելով, որ պատրաստ է օժանդակել այդ կապերի ակտիվացմանը: Թուրքմենստանի դեսպան Աթա Սերդարովը վստահեցրեց, որ իր գիտելիքներն ու փորձը կօգտագործի հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման համար: Հայաստանի խորհրդարանում գործում է Հայաստան- Թուրքմենստան պատգամավորական բարեկամության խումբ. ՀՀ ԱԺ նախագահը կարեւոր համարեց, որ Թուրքմենստանի խորհրդարանում եւս ստեղծվի նման պատգամավորական բարեկամության խումբ: Քննարկվեցին նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |