Ռոման Խուդոլի. «Սոտքի հանքավայրից ոսկու արդյունահանումը կարող է հասնել տարեկան 150 հազ. ունցիայի» 9 սեպտեմբերի 2010 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում «Գեոպրոմայնինգ» ընկերությունների ընդհանուր ներդրումները հասել են 200 մլն դոլարի: Այս մասին Վարդենիսում (Գեղարքունիքի մարզ) լրագրողներին հայտնել է «Գեոպրոմայնինգ» ԲԲԸ նախագահ Ռոման Խուդոլին: Ներդրումային ծրագրի նախագծային աշխատանքները կավարտվեն 2011 թ., ընդ որում, դրանց մի մասն արդեն իրականացվում է: «Երբ մենք հնդկական ընկերությունից գնեցինք ձեռնարկությունը, այն մեկ տարի արդեն չէր աշխատում: Դա շատ դժվար հանքավայր է. տեխնոլոգիաները, որ մենք հիմա օգտագործում ենք, հնարավորություն են տալիս հարստացնելու օքսիդացված հանքաքարերը, իսկ դրանց տակ մնացած ամուր հանքաքարերը հանելու համար նոր տեխնոլոգիաներ են պետք», - ասել է նա: Նրա խոսքերի համաձայն, «Գեոպրոմայնինգ» ԲԲԸ-ն երկու միջազգային ընկերությունների հետ պայմանագիր է կնքել Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկայում «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիաներ ներկրելու մասին: Դրա հետ կապված Ռոման Խուդոլին նշել է, որ ներդրումներ են կատարվելու նաև Սոտքի քարհանքի ավելացման, դիազայնի, ինչպես նաև քարհանքի վերամշակման ծրագրի փոփոխման համար: Ընկերության ղեկավարը հաղորդել է նաև, որ Սոտքի ոսկու հանքավայրերում ընթացիկ տարում ներդրումները հասել են 5 մլն դոլարի` նախատեսված 7 մլն դոլարի փոխարեն: Տեխնիկական վերազինման ծրագրի իրականացման ընթացքում ընկերությունը ձեռք է բերել և շահագործել է 10 քարհանքային «Բելազ» բեռնաթափ մե քենա` 45 տոննա բեռնատարողությամբ, մի քանի Caterpiller մարկայի բուլդոզեր, 6 բարձող և հորատող «Аtlas Copco» հաստոց: Հուլիսին Հայաստան է ներմուծվել լեռնահանքային արդյունաբերության արտառոց` BUCYRUS ֆիրմայի RH-90C ջրաբաշխական գետնափոր սարքավորումը: Ռոման Խուդոլին նշել է, որ ընթացիկ տարում ոսկու արդյունահանումը կկազմի 25 հազ. ունցիա, իսկ «Ալբիոնի» ներկրումից հետո ընկերությունը ծրագրում է արդյունահանել տարեկան 150 հազ. ունցիա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |