Բրիստոլում անցկացվող Encounters փառատոնում կցուցադրվեն հայկական անիմացիոն ֆիլմերը 9 սեպտեմբերի 2010 - 18:22 AMT PanARMENIAN.Net - «ReAnimania-ն լավագույն փառատոններից մեկն է, քանի որ դրա ստեղծման համար ջանադրաբար աշխատել են շատ մարդիկ: Շատ կարևոր էր չկորցնել այն, ինչ ձեռք էր բերվել մեկ տարվա տքնաջան աշխատանքի շնորհիվ և Վրեժ Քասունին կարողացավ այդ», - ասել է Exodus Film Group ընկերության նախագահ, Walt Disney և Warner Broth Feature animations ընկերությունների նախկին աշխատակից Մաքս Հովարդը` սեպտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա հետ համաձայն էր նաև Aardman անիմացիոն ստուդիայի հիմնադիրներից մեկը` Դևիդ Սպրոքսոնը: Նա ավելացրել է նաև, որ որպես Բրիստոլի Encounters փառատոնի ղեկավար ինքը շահագրգռված է հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրմամբ և ֆիլմերի փոխանակմամբ: «Չորսամյա դադարից հետո փառատոնը կրկին վերսկսելու է իր աշխատանքը, և մենք շահագրգռված ենք նրա սահմանները ավելի ընդարձակելու հարցում», - ասել է Դևիդ Սպրոքսոնը: ReAnimania փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին ավելացրել է, որ Հայաստանը Անդրկովկասի առաջին երկիրն է, որի ֆիլմերը ցուցադրվելու են Բրիստոլի փառատոնում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |