Նիդերլանդների Թագավորությունում և Ճապոնիայում ՀՀ դեսպանություններ կբացվեն 9 սեպտեմբերի 2010 - 20:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Նիդերլանդների Թագավորությունում (նստավայրը` Հաագա) և Ճապոնիայում (նստավայրը` Տոկիո) ՀՀ դեսպանություններ ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին։ Աշխարհի այս առաջատար երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ բացելը բխում է մեր երկրի շահերից, մանավանդ, որ այստեղ գործում են Ադրբեջանի և Վրաստանի դեսպանությունները, իսկ Ճապոնիան դեսպաններ ունի Բաքվում և Թբիլիսիում։ Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրեր ստանալու պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համաձայնագրի կնքմամբ կավելանա թիվը Շենգենյան գոտու այն երկրների, որոնց տարածք դիվանագիտական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել առանց մուտքի արտոնագրի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |