Հայաստանի Գեղարքունիքի մարզում սպասվում է կարտոֆիլի և ցորենի լավ բերք

Հայաստանի Գեղարքունիքի մարզում սպասվում է կարտոֆիլի և ցորենի լավ բերք

PanARMENIAN.Net - «Ցորենի բերքահավաքը մեր մարզում արդեն ավարտվել է, հիմա սպասում ենք կարտոֆիլի բերքին, և կարծում եմ, որ այն վատ չի լինի»,- PanARMENIAN.Net ի թղթակցին Վարդենիսում ասաց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Միաժամանակ նա նշեց, որ անցյալ տարվա համեմատ կարտոֆիլի ցանքատարածքը կրճատվել է հազար հա-ով` կազմելով 13 հազար հա, բայց լավ բերքի հաշվին բերքահավաքի ծավալները չեն տուժի: Բացի դրանից, մարզում ցորենի ցանքատարածքը 2009-ի համեմատ կրճատվել է 2 հազար հա-ով` կազմելով 35 հազար հա, բայց բերքը չի կրճատվել` կազմելով 225 հազար հա:

Ընթացիկ տարում լավ բերքը Նվեր Պողոսյանը բացատրեց բարենպաստ կլիմայական պայմաններով և կարկուտի բացակայությամբ, իսկ կարտոֆիլի բարձր գները` վաղահաս կարտոֆիլի ոչ բավարար բերքով:

Անդրադառնալով Հայաստանից կարտոֆիլի արտահանման դժվարություններին նախորդ տարում` մարզպետն ընդգծեց, որ այդ հարցը գտնվում է նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ, և արտահանողներն այս տարի դժվարություններ չեն ունենա Վրաստանի հետ սահմանում: Միաժամանակ նրանք կազատվեն մաքսատուրքի վճարումից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---