Տիգրան Սարգսյան. «ՀայՌուսգազարդը» գազի գնի բարձրացման շուրջ բանակցությունների արդյունքները կհայտնի 2 ամսից![]() ![]() PanARMENIAN.Net - Գազի գնի բարձրացման հարցն արդեն արծարծվել է, ուստի ՀՀ կառավարությունը բանակցում է գործընկերների հետ նոր սակագնային քաղաքականության վերաբերյալ, սեպտեմբերի 10-ին լրագրողներին է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Առաջիկա 2 ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հանդես կգա բանակցությունների արդյունքների մասին հայտարարությամբ»,-ասել է նա: Ինչպես նշել է վարչապետը, սակագնային քաղաքականությունը քննարկվել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի ժամանակ: «Այդ հարցը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: «ՀայՌուսգազարդը» արդեն հանձնարարություն է ստացել բանակցել ռուսական կողմի հետ, որպեսզի սակագնային քաղաքակնության մեթոդաբանությունը անակնկալ չլինի մեզ համար և այն կանոնները, որոնք գործում են միջազգային պրակտիկայում, գործեն նաև մեզ համար»,-ասել է Տիգրան Սարգսյանը: ՀԾԿՀ որոշմամբ 2010թ. ապրիլի 1-ից գազի գինը Հայաստանի սպառողների համար աճեց 37,5 տոկոսով` հասնելով 132 դրամի նախկին 69 դրամի դիմաց: Ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառող ձեռնարկությունների համար սակագինը աճեց 13 տոկոսով` կազմելով 243,13 դոլար 1 հազար խմ գազի համար նախկին 215 դոլարի դիմաց: Հարկ է նշել, որ Գազպրոմը շուկայական գնագոյացման է անցնում Բելառուսի, Մոլդովայի ու Հայաստանի հետ և գների աճ է ակնկալում 2011թ.: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |