Էդուարդ Շարմազանով. Միջնորդ երկրները հասկացրեցինի Բաքվին, որ այլևս չեն հանդուրժի վերջնագրերի վրա հիմնված քաղաքականությունը![]() ![]() PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կառուցողական դիրքորոշման և հայ դիվանագիտության ճնշման շնորհիվ ադրբեջանական կողմը հանեց Ղարաբաղի վերաբերյալ իր փաստաթուղթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քվեարկությունից: Այդ մասին այսօր PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ Շարմազանովի, դեռ մինչ այդ փաստաթղթի քվեարկության դնելը ՄԱԿ-ի ԳՎ-ում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ հայկական կողմը անպայման պատասխան գործողություններ կձեռնարկի: «Հենց հայ դիվանագիտության պատասխան գործողությունների շնորհիվ ադրբեջանական կողմը ֆիասկո կրեց»,-նշել է նա: Ինչպես նշել է Շարմազանովը, եթե մինչ օրս Ադրբեջանն իր ապակառուցողական նախաձեռնությունների համար հրապարակային ապտակ չէր ստանում համանախագահ երկրների կողմից, ապա այժմ միջնորդ երկրները հասկացնել տվեցին Բաքվին, որ այլևս չեն հանդուրժի վերջնագրերի վրա հիմնված քաղաքականությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |