Հայաստանի երեք մարզերում բացահայտվել են երեխաների նկատմամբ բռնության դեպքեր

Հայաստանի երեք մարզերում բացահայտվել են երեխաների նկատմամբ բռնության դեպքեր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին կայացել է համաժողով, նվիրված Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում երեխաների նկատմամբ բռնության դեպքերըի բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների արդյունքներին: Ինչպես նշել է «Save the children» երևանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանը, երեխաների նկատմամբ բռնություն արձանագրվել է ուսումնասիրված բոլոր երեք մարզերում: Հիմնականում դա հոգեբանական և ֆիզիկական բռնություն է, ինչպես նաև երեխաների նկատմամբ անուշադրություն ընտանիքում, դպրոցում և մանկատներում: Ավելի քիչ են նկատվել երեխաների շահագործման դեպքեր: Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ շատ երեխաներ և ծնողներ չգիտեն, թե ինչպես և ում հայտնել բռնության դեպքերի մասին: «Երեխաների իրավունքների պաշտպանությունը շատ արդի թեմա է, չնայած նրան, որ վերջին 10 տարում Հայաստանում տեղի են ունեցել շատ բարեփոխումներ, որոնք որոշ չափով բարելավել են Հայաստանի դիրքերն այդ ոլորտում նույնիսկ համեմատած արևելաեվրոպական երկրների հետ: Այդ հետազոտությունները կօգնեն մեզ բացահայտել և լրացնել գոյություն ունեցող բացերը»,- նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարեթ Փերիկյանը:

Իր հերթին, Հայաստանում եվրոպական պատվիրակության ղեկավար Ռաուլ դy Լյուցենբերգերը նշել է, որ այդ հետազոտություններն անցկացվում են շատ կարևոր ոլորտում` երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում:

«Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագիրը սկսել է գործել Հայաստանում 2009-ից ԵՄ, բաց հասարակության ինստիտուտի հիմնադրամի և «Save the children» կազմակերպության համատեղ ֆինանսավորմամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---